Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է ասուլիս տալ, խոսել օպատերազմի սպառնալիքի մասին, խոսել հայրենազրկման հերթական դրսեւորման մասին, խոսել ռազմագերիների մասին ու դրա հաջորդ օրը ԱԺ-ն պաշտոններ է քննարկում, ընդդիմադիրներին պաշտոններից զրկելու հարցը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խպաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մտադիր է վայր դնել պատգամավորի մանդատը, Վարդեւանյանն ասաց. «Այդտեղ դուք խնդիր մի տեսեք»:

Հարցին, թե խմբակցությունում քննարկվո՞ւմ է մանդատները դնելու հարցը, նա արձագանքեց. «Մանդատները պետք է ձառայեցվեն կարեւորագույն մեկ օրակարգի: Դրանցից մեկը վարչապետ ընտրելն է: Տարբերակներից մեկը կարող է հենց դա լինի,մ իսկ դրա համար պետք է ունենալ մանդատ: Մյուս տարբերակը, թե մանդատները դնելն ինչ հետեւանքի է բերելու: Այս պահի դրությամբ ունենք Սահմանադրությամբ նախատեսված կարգավորում, որ ԱԺ-ն պետք է համալրված լինի համապատասխան պաշտոններով, այդ թվում ընդդիմադիր քվոտաներով, դրանց մեջ է նաեւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Հիմա այդ պաշտոնը համալրված չկա: Դա Սահմանադրության խախտում է, բայց դա օրվա իշխանության համար խնդիր չի առաջացնում: Հիմա այս պայմաններում եթե ընդդիմադիրները մանդատները դնում են, բայց Սահմանադրությունը ուղղակի հետեւանք չի նախատեսում, դա խնդիր առաջացնելո՞ւ է: Իրենց համար անգամ խնդիր չի առաջացնում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ, որ Բերձորը պետք է հանձնել»:

Իրենք մանդատներից զրկելուց էին խոսում չէ՞: Ես էլ կասեմ՝ թող այդ պրոցեսն սկսեն Արամ Վարդեւանյանից, հորդորում եմ: Թող իրենք հունիսի 3-ի մեր ներկայացրած տեքստն ընդունեն, մենք բոլորս մանդատները դնենք, պաշտոնները արդեն դրել ենք, պարգեւավճարներն էլ կտանք իրենց: Բայց չեն ընդունում»: