«Դիմադրության» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: 

Նախքան երթը սկսելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության  հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞:ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական բարեփոխումների համար հսկայական միջոցներ էին տրամադրում, իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի երեսո՞վ: Հիմա ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ: