IPhone 14 Pro-ի սկզբնական գինը կկազմի 1099 դոլար: Այս մասին իր Twitter-ում հայտնել է TheGalox_ անունով հայտնի ինսայդերը։

Աղբյուրի համաձայն՝ ամենամատչելի iPhone 14 Pro-ն կգնահատվի 1099 դոլար։ 128 ԳԲ պահեստավորմամբ մեկնարկային iPhone 14 Pro Max-ը կարժենա 1199 դոլար: Այսպիսով, ներկայիս սերնդի սմարթֆոնների համեմատ սարքերը կթանկանան ռեկորդային կերպով՝ յուրաքանչյուրը 100 դոլարով։ Եթե Apple-ն իսկապես բարձրացնում է գները, ապա շարքի ամենաթանկ ֆլագմանը կգնահատվի 1699 դոլար:

Հեղինակը պարզաբանել է նաեւ պրեմիում սարքերի մանրամասն բնութագրերը։ Ինչպես նշում է TheGalox_-ը, երկու հեռախոսներն էլ կստանան նոր Apple A16 Bionic պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերատիվ եւ 128 գիգաբայթից մինչեւ 1 տերաբայթ ներքին հիշողություն, հիմնական տեսախցիկ երեք ոսպնյակներով՝ 48, 12 եւ 12 մեգապիքսել թույլատրությամբ, Always On Display ռեժիմի աջակցություն: Մասնագետի խոսքով՝ iPhone 14 Pro-ն կունենա 3200 միլիամպեր/ժամ, իսկ iPhone 14 Pro Max-ը՝ 3232 միլիամպեր/ժամ ծավալով մարտկոց:

Բացի այդ, հեղինակը բացահայտել է Apple-ի մեկնարկային սմարթֆոնների վերաբերյալ տվյալները: Ըստ ինսայդերի տեղեկատվության՝ iPhone 14-ը եւ iPhone 14 Plus-ը կունենան Apple A15 Bionic պրոցեսոր, կրկնակի տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 12 մեգապիքսել ոսպնյակով, 6 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Բազային հեռախոսը կստանա 6.1 դյույմանոց էկրան եւ 3279 միլիամպեր/ժամ ծավալով մարտկոց, իսկ iPhone 14 Plus-ը կստանա 6,7 դյույմանոց էկրան եւ 4325 միլիամպեր/ժամ: