Այսօր, երբ զեկույց ուղարկեք ԵՄ, արձանագրեք, որ Հայաստանի քաղաքացին ձեզ ասել է ամո՛թ: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ԵՄ գրասենյակի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հետաքրքիր է, երբ ԵՄ դեսպանատնից նամակ ուղարկեն Բրյուսել, որում կասվի, թե հայերը այստեղ բողոքի ակցիա են անում, կասե՞ն, թե ինչ պատճառով են արել: Թե ինչու՞ են հայերը ամո՛թ ասում ԵՄ դեսպանին: Հայաստանի դատական համակարգի բռնապետի կողքին նստած է ԵՄ դեսպանը: Այսօր, երբ զեկույց ուղարկեք ԵՄ, արձանագրեք, որ Հայաստանի քաղաքացին ձեզ ասել է ամո՛թ: Ասել է ամո՛թ, քանի որ դուք կողմ եք բռնատիրությանը: Եվ օր առաջ ձեզնից ազատվելով գուցե Հայաստանում ԵՄ-ի հանդեպ վերաբերմունքը փոխվի»

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացրել Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ: Այդտեղից նրնք ԱԺ-ի մոտից երթով շարժվել են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: Այստեղ ակցիայից հետո նրանք կրկին երթով շարժվեցին Սարյանի պուրակ: