Զանգվածային անկարգությունների հետեւանքով Կարակալպակիայում զոհվել է 18 մարդ, վիրավորվել եւ վնասվածքներ է ստացել 243 հոգի։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աբրոր Մամատովը։

«Զանգվածային անկարգությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Նուկուսում հուլիսի 1-ին եւ 2-ին, զոհվել է 18 մարդ, ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ եւ վնասվածքներ է ստացել 243 քաղաքացի, այդ թվում իրավապահ մարմինների 38 աշխատակից»,- ասել է Մամատովը «Ուզբեկստան 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում։