Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստալիքի եթերում ասել է, որ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման միջանցքի աշխատանքի մեկնարկը զգալի չափով կախված է Ռուսաստանի որոշումից։

«Միավորված Ազգերի Կազմակերպությունն այս հաշվով լավ եւ օբյեկտիվ պլան ունի։ Այն ապահովում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի արտահանման պահանջմունքները։ Եթե պլանն աշխատի, Ուկրաինան կկարողանա արտահանել իր հացահատիկը միջազգային մակարդակով։ Անվտանգ գծերը չեն կարող գործել առանց այդ շրջանի ականազերծման»,- ասել է թուրք դիվանագետը։

Նրա խոսքով՝   սննդամթերքների գներն այժմ բարձրանում են, դրա հետ կապված՝ Թուրքիան ցանկանում է, որպեսզի հացահատիկի խնդիրը լուծվի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի շահերից ելնելով։