Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։

Ինչպես հաղորդում է АПА-ն, այսօր առավոտյան այցով Թեհրանում գտնվող Բայրամովը Իրանի արտգործնախարարության շենքում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։