Հրուշակեղենի ավստրալական Allen's ապրանքանիշը սառնաշաքարներ համտեսողների մրցույթ է հայտարարել, հայտնում է Daily Mail-ը։

Ընկերությունում բոլոր քաղցրակերներին առաջարկել են մասնակցել թափուր տեղի ընտրությանը, մրցույթը կտեւի մինչեւ հուլիսի 8-ը։ Աշխատավարձը կվճարվի ապրանքանիշի արտադրանքով։

Այս աշխատանքին դիմելու համար թեկնածուն պետք է լինի 18 տարեկանից բարձր: Նա նաեւ պետք է գերազանց առողջություն ունենա՝ ալերգիա ունեցող դիմորդները չեն կարող հույս դնել համագործակցության վրա։

Ըստ Allen's-ի մամուլի քարտուղար Ջոյս Թանի, թափուր աշխատատեղը հիանալի հնարավորություն է կոնֆետի սիրահարների համար, որոնք կներգրավվեն շուկա ապրանքներ մատակարարելու գործում: Նոր աղանդերները կպատրաստվեն գնորդների առկա ֆավորիտների հիման վրա, ուստի ընկերությանն այժմ անհրաժեշտ է մի մարդ, որը կգնահատի համը:

«Մենք շարունակում ենք հետեւել, որ մարդկանց դուր գան մեր հին ապրանքները, ինչպես նաեւ այն նորերը, որոնք մենք շուկա ենք բերում: Մենք ձգտում ենք բավարարել հաճախորդների ցանկությունները եւ այնպես անել, որ մարդիկ կարողանան ազդել սառնաշաքարների ապագայի վրա»,- ասել է Թանը։

Նա համտեսողին համեմատել է «Չառլին եւ շոկոլադի գործարանը» ֆիլմի հերոսների հետ, քանի որ ապագա աշխատողը կկարողանա շատ աղանդերներ փորձել։