Բոլիվիայի Սան Անդրեսի բարձրագույն համալսարանի բուսաբանները բրիտանացի եւ ամերիկացի գործընկերների հետ միասին հայտնաբերել են Victoria ջրաշուշանների եւս մեկ հսկա տեսակ, գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Plant Science ամսագրում։

Մինչ այդ նրանք կարծում էին, թե գոյություն ունի այդ շուշանների երկու տեսակ՝ Victoria amazonica եւ Victoria cruziana։ Մոտ 177 տարի առաջ Բոլիվիայից Մեծ Բրիտանիա է հասցվել բույսի նմուշը, բայց այն նման չէր իր ցեղակիցներին։

Իրենց չափերի եւ մսեղության պատճառով այդ շուշանները դժվար է ուսումնասիրել։ Այնուամենայնիվ, հետազոտողները կարողացել են ստանալ պահպանված հերբարիումի ԴՆԹ-ն, ինչը թույլ է տվել բացահայտել նոր տեսակը։

Ջրաշուշանի նոր տեսակը ամենամեծն է իր տեսակի մեջ։ Շուշանների բարձրությունը հասնում է 3,2 մետրի, ծաղիկները մարդու գլխից մեծ են։