Ամերիկյան կողմը ձգտում է ստանալ գործիքներ, որոնք թույլ կտան նրան ճնշում գործադրել Իրանի վրա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) ապագա համաձայնագրի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանից բանակցողների պատվիրակության խորհրդական Մոհամմադ Մարանդին։

«Բնականաբար, ամերիկյան կողմը ցանկանում է ունենալ այն գործիքները, որոնք հետագայում կարող է օգտագործել Իրանի վրա ճնշում գործադրելու համար, մինչդեռ Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ը նման գործիքներ չունենա։ Իրանը ցանկանում է, որ եթե համաձայնությունը ձեռք բերվի, այն ամբողջությամբ իրականացվի, ուստի Թեհրանը ձգտում է կնքել համաձայնագիր, որը կամրապնդվի ԱՄՆ-ի կողմից բավարար երաշխիքներով, եւ պատժամիջոցները կչեղարկվեն այնպես, որ վերջ դրվի իրանական տնտեսության հիասթափությանը»,- ասել է Մարանդին: