Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործունեության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական NTV- ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Սիրիայում քրդական ահաբեկչական կառույցների դեմ Թուրքիան իրավունք ունի գործողություններ իրականացնել, քանի որ դա Թուրքիայի անվտանգության խնդիրն է։ Նա շեշտել է, թե այդ հարցով նախկինում խոսել  են ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ։ Ըստ Չավուշօղլուի, Թուրքիան եթե Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ սկսի, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն որեւէ բան ասելու իրավունք չունեն։