ԱՄԷ-ի հայ համայնքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս համայնքների շրջանում։ Այս մասին հուլիսի 4-ին Երեւանում «Պարսից ծոցի արաբական երկրները եւ հայկական համայնքները. Միտումներ եւ խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին։

Նրա խոսքով, հայկական համայնքները մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում։ «ԱՄԷ-ն մեծ ուշադրություն է դարձնում հանդուրժողականության սկզբունքին, ինչպես նաեւ այն արժեքներին, որոնք կօգնեն ամրապնդել մեր դիրքերը՝ որպես հանդուրժողականության համաշխարհային կենտրոն, եւ ստեղծել հարմարավետ միջավայր տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար»,- հավելեց դիվանագետը։

Նշենք, որ համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ արաբական երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։