Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։

Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, որ քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին։