Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավի կալանավորման հետ կապված իրավիճակը պարզելու անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է պարզենք այս իրավիճակը։ Նավը, կարծես, իսկապես ռուսական է՝ Ռուսաստանի դրոշի ներքո, ըստ իս՝ պատկանում է Ղազախստանին, իսկ բեռը տեղափոխվել է Էստոնիայի եւ Թուրքիայի միջեւ պայմանագրով»,- երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել թուրքական կողմից «Ժիբեկ ժոլի» բեռնատար նավի կալանավորման մասին, որն իբր ուկրաինական հացահատիկ է տեղափոխելիս եղել։