Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գրպանից հանել է ինչ-որ փաթեթ ու նետել ավտոմեքենայի տակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները ժամը 01.30-ին «Մերսեդեսի» 39-ամյա վարորդին և ուղևորին, ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բաժնի ծառայողներին է ներկայացվել նաև նշված փաթեթը, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգված էր:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։