Ղրղըզստանի Հանրապետության Ջոգորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովը հուլիսի 3-ին մասնակցել է «Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային եւ կրթական ֆորումին, որն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ-Կուլի ափին: Ֆորումի կարգախոսն է՝ «Ընդհանուր պատմություն՝ ընդհանուր ճակատագիր»։ Տալանտ Մամիտովը զրուցել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի դպրոցականների հետ եւ շնորհավորել նրանց ֆորումում հաջող աշխատանքի համար։

Դիմելով Համագործակցության երկրների երիտասարդ ներկայացուցիչներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Համագործակցության երեխաների ֆորումը ոչ միայն երկխոսության հարթակ է, այլեւ հիմք է դնում ապագա համագործակցության համար։ 

Համագործակցության երեխաները նաեւ խնդրել են Տալանտ Մամիտովին կիսվել հայրենիքի հանդեպ սիրո բաղադրատոմսով եւ պատմել իր դպրոցական կյանքի ճակատագրական իրադարձությունների մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ից Իսիկ-Կուլի ափին գործում է «Համագործակցության երեխաներ» ֆորումը։

Ֆորումի շրջանակում դպրոցականների համար կազմակերպվել են վարպետության դասեր, ստեղծագործական պարապմունքներ, պարային ֆլեշմոբներ եւ այլն։ Համաժողովը կազմակերպել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը եւ Ղրղըզստանի խորհրդարանը՝ ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի աջակցությամբ։