Բրիտանացի զինվորականները փորձում են պարզել` ով է կոտրել սոցցանցերում բանակի օգտահաշիվները, գրում է Reuters-ը։ 

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ բանակի YouTube-ի օգտահաշվում թույլատրված բովանդակությունը փոխարինվել է կրիպտոարժույթներ գովազդող տեսահոլովակով, որը ներառում էր միլիարդատեր Իլոն Մասկի նկարները: 

«Ներողություն ենք խնդրում ժամանակավոր ընդհատման համար»,-ասվում է բանակի Twitter-յան էջում։