Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների ամրապնդումը կհանգեցնի տարածաշրջանային արդյունավետ համագործակցության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, գրում է Mehr-ը։

Նշելով, որ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունների զարգացման սահմանափակումներ չկան, Ռայիսին ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջեւ փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Իր հերթին, Բայրամովը գոհունակություն է հայտնել Թեհրան-Բաքու դիվանագիտական ​​եւ առեւտրային կապերի ընդլայնման կապակցությամբ եւ Իրանի նախագահին մանրամասն զեկուցել է երկու երկրների պաշտոնյաների միջեւ բանակցությունների մասին։