Ֆինլանդիան եւ Շվեդիան ավարտին են հասցրել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Երկու երկրները պաշտոնապես հաստատել են դաշինքին միանալու իրենց պատրաստակամությունն ու ՆԱՏՕ-ում քաղաքական, իրավաբանական եւ զինվորական պարտավորություններ կատարելու իրենց ունակությունը։