Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական միությունները ավանդական տոները վերականգնելու շրջանակներում  այս տարի նույնպես հուլիսի 23–ին՝ Վարդավառի նախատոնակին, երթ են կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի։ 

Այդ կապակցությամբ օրենքին համապատասխան իրազեկում է ուղարկվել Երեւանի քաղաքապետարան, որն այն ընդունել է ի գիտություն։

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.07.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. հուլիսի 23-ին ժ.18.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,– ասվում է Երևանի քաղաքապետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում։