Հուլիսի 3-ին՝ ժամը 19:30–ի սահմաններում, ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ժամանակ 37-ամյա Ա. Ղ.-ն դանակով հարվածել է իր 54-ամյա ամուսնուն՝ Ա. Կ.-ին, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Կարճ ժամանակ անց, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Կ.-ն:

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները հայտնաբերել են կնոջը, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացրել էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: