Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված հայտարարությամբ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններն առանց միջնորդների կարգավորել։ «Հատուկ բանագնացների հանդիպումները առիթ են հանդիսանում առանց միջնորդների հաղորդակցվել։ Երկկողմ վստահությունը բարձրացնող քայլերն իրար մեջ քննարկում են»,–նշել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ միեւնույնն է Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։

Չավուշօղլուն նաեւ հայտնել է, թե Հայաստանում ծայրահեղական խմբերը չեն ցանկանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում եւ մշտապես հարձակվում են վարչապետի տան վրա։

Թուրքիայի ԱԳ նախարարն առանց «Զանգեզուրի միջանցք» ասելու շեշտել է, թե պետք է կյանքի կոչվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորված ենթակառուցվածները։