Չիկագոյի արվարձաններից մեկում շքերթի ժամանակ հրաձգության հետեւանքով 5 մարդ է զոհվել, 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Chicago Sun Times-իի հաղորդմամբ՝  շքերթը սկսվել է առավոտյան ժամը 10-ի սահմաններում, սակայն կրակոցներից 10 րոպե անց դադարեցվել է։ 

Շքերթի հարյուրավոր մասնակիցներ, որոնցից մի քանիսը՝ արյունոտված, փախել են շքերթի անցկացման վայրից։

Ոստիկանությունը հայտնել է, որ իշխանությունները դեռ փնտրում են կասկածյալին: