«Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Փաստորեն «Դիմադրության» շարժման ստեղծած ճնշումը խանգարում է նիկոլին կառուցելու իր երազանքների «եղբայրական հարաբերությունները» թուրքերի հետ։

Ի՞նչ է սա նշանակում։

Միանշանակ է, որ եթե այդ հարաբերությունների մեջ հայկական կողմի համար բացասական ոչինչ չլիներ (ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ պնդում են), ապա իշխանությունը վախ չէր ունենա այդ գործընթացը արագացնելու գործում, հետևաբար ընդդիմությունը ճիշտ է` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները այս փուլում, այս պայմաններում կարող է աղետալի հետևանքներ բերել մեր երկրի համար։

Թուրքիայի նման ակտիվությունը հարաբերությունների կարգավորման գործում հիմք է տալիս պնդում անելու, որ այս գործընթացը ամբողջապես բխում է Թուրքիայի ազգային-պետական շահերից (Թուրքիան վաղուց է ապացուցել, որ գործում է միայն այդ շահերի շրջանակում), հետևապես` բավարարում է Թուրքիայի նախապայմանները։

Սա նշանակում է, որ պաշտոնապես Հայաստանը ներկայացնողները պատրաստ են հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հատուցումը, որպես արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն դիտարկելուց, Արցախի հարցում իջեցնելու են նշաձողը և պատրաստ են տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ճանաչելու են Ադրբեջանի կազմում և պատրաստ են տուրք տալով թշնամու պահանջին տրամադրել միջանցք ՀՀ ինքնիշխան տարածքով։

Ահա թե ինչ գործընթացների է խանգարում «Դիմադրության» շարժումը։

Սա ապացույց է, որ ներազգային համախմբմամբ հնարավոր է տապալել թշնամու ծրագրերի իրականացումը մեր երկրում, իսկ մեծ ճնշման պարագայում գրողի ծոցն ուղարկել և այս իշխանությանը և դրա թուրքական օրակարգը»։