«Դիմադրություն» շարժումը վաղը՝ հուլիսի 5-ին, երթի կանի Երևանում։ Երթն անցկացվում է ի պաշտպանություն Սահմանադրության։

«Սիրելի հայրենակիցներ, հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Արամ Խաչատրյանի արձանի հարակից հատվածից կմեկնարկի «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթը։

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է»,- ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունում։