Հուլիսի 4-ին, ժամը 23։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել-Ձորաղբյուր ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ջ․ Մ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս են բերել ձորից։