Ոսկին երեքշաբթի առավոտյան թանկանում է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարից ավելի մակարդակի վրա պահպանվելով, վկայում են աճուրդների տվյալները։ Թանկացումը կապված է շուկաներում գնաճային մտավախությունների հետ, իսկ ամերիկյան պետական բաժնեթղթերի եկամտաբերությունը զսպում է դինամիկան։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 10,55 դոլարով կամ 0,59 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 812,5 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 1,99 տոկոսով՝ մեկ ունցիան 20,058 դոլար։