Երկու ոստիկան, ենթադրաբար, կարող էր հրազենային վիրավորումներ ստացած լինել ամերիկյան Ֆիլադելֆիայում, քաղաքում ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է NBC-ին։

Հրաձգությունն սկսվել է Ֆիլադելֆիայի Գեղարվեստական թանգարանի մոտ, երբ բնակիչները հետեւում էին հրավառությանը։

Ֆիլադելֆիայի արտակարգ իրավիճակների վարչությունը Թվիթերում տեղեկացրել է միջադեպի մասին եւ կոչ է արել չմոտենալ այն շրջանին, որտեղ միջադեպը տեղի է ունեցել։