Յոթ մարդ, ներառյալ կանայք եւ երեխան, սպանվել են Մեքսիկայի Վերակրուս նահանգի Բոկա դել Ռիո քաղաքում, տեղեկացրել է տեղի դատախազությունը։

«Հարուցվել է քրեական գործ յոթ մարդու՝ երեք կին եւ չորս տղամարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս, զոհվելու փաստով։ Սպանությունը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 3-ին, ժամը մոտ 23.45-ին»,- նշվել է գերատեսչության մամուլի ծառայության Թվիթերի բլոգի հաղորդագրությունում։

Տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Բոկա դել Ռիոյի բնակիչներին, հավաստիացրել են, որ սպանվել է մեկ ընտանիքի յոթ անդամ, որոնք այստեղ մսի տաղավարներ ունեին։