Թուրքիան սկսել է հետաքննել ռուսական դրոշի տակ նավարկող «Ժիբեկ Ժոլի» բեռնանավում հացահատիկի պատկանելության հարցը։ Բեռնանավը գտնվում է սեւծովյան Կարասաու նավահանգստի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նավը դեռ չի կայանել եւ չի բեռնաթափել հացահատիկը, այն գտնվում է նավահանգստի մոտ, մինչեւ որ թուրքական իշխանությունները պարզեն բեռի պատկանելության հարցն ու նրա շարժի հետագիծը, ասել են պաշտոնական անձինք։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բեռնանավում գտնվող բեռը տեղափոխվում է Տալլինի եւ Անկարայի միջեւ պայմանագրի համաձայն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայում կալանավորված նավի նախկին վարձակալը՝ «НавигаторЪ» ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Իգոնինը, նշել է, որ 2021թ. նոյեմբերին այն հանձնել է ղազախական «Կազմորտրանսֆլոտ» ընկերությանը եւ այժմ նավի հետ որեւէ  կապ չունի։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ժիբեկ ժոլին» հուլիսի 1-ից թուրքական իշխանություններից սպասում է թույլտվության, որպեսզի մտնի նավահանգիստ  եւ բեռնաթափում կատարի, բայց առայժմ այդ թույլտվությունը չի ստացել։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարն ասել է, որ թուրքական մաքսատան ներկայացուցիչները ռուսական բեռնանավը կալանավորել են Կիեւի պահանջով, որովհետեւ դրանում ուկրաինական հացահատիկ է տեղափոխվում։