Իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, փոխնխագահը՝ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ են Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, Հայաստանում ներդրումներ չեն գալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը, «Դիմադրության շարժման» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա հեգնանքով շարունակեց. «Այսինքն բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ մուտք էին գործում ՍԴ կայք, տեսնում էին ՍԴ կազմը, կառուցվածքը եւ հասկանում էին, որ ներդրումներ չեն ուզում անել: Դրանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տեւական ժամանակ արդեն ՍԴ նախագահ չէ, մենք այդ ներդրումները չտեսանք: Բայց ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան: Այդ հայտարարությունից հետո չեք նկատե՞լ, որ բանկային հմակարգում ինչ աշխուժություն կա, բոլորն իրար հերթ չտալով ուզում են գան, Հայաստանում ներդրումներ անեն:

Իսկ եթե լուրջ, ապա մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. 2020-ի նոյեմբերի 9-ից այլեւս մի անհաղթահարելի իրավիճակում ենք: Դա այն օրն էր, երբ իշխանություն, հասարակություն, Սահմանադրություն ջրբաժան գծվեց:

Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել եւ դրանից րոպեներ անցա ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Դրանից օրեր հետո նա ասում է՝ ես նայում եմ, տեսանյութեր կան մեր զինծառայողների սահմաններից, սպասում եմ իրենց Երեւանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք: Ու այդ պայմաններում մենք խոսել Սահմանադրության մասի՞ն:

Իսկ այն, թե ինչ վիճակում է ՍԴ-ն եւ ինչպիսին է լինելու, եւ առհասարակ Սահմանադրությունը… ես ուզում եմ հիշենք, թե  1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, սահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը: Այսօր մենք շատ հեռու ենք գնում Սահմանադրությունից»,- հայտարարեց Վաևրդեւանյանը: