Ղազախստանը հերթական արգելքն է մտցրել երկրից ավտոտրանսպորտով նավթամթերքների դուրսբերման համար, այն ուժի մեջ կլինի կես տարի։ Համապատասխան հրամանը տեղադրված է կարգավորող իրավական ակտերի տեղեկատու բանկում:

«Վեց ամիս ժամկետով արգելք մտցնել Ղազախստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բենզինի, դիզվառելիքի եւ նավթամթերքների որոշ տեսակների դուրսբերման համար»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Բացառություն կարվի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ արտադրող գործարանի կողմից տրամադրվող բենզաբաքերով, ինչպես նաեւ 20 լիտրից ոչ ավելի ծավալով առանձին տարաներով նավթամթերքների դուրսբերման համար։

Հրամանն ուժի մեջ կմտնի հուլիսի 12-ից։

Ղազախստանում առաջին անգամ ավտոտրանսպորտով նավթամթերքների դուրսբերման վեցամսյա արգելք մտցվել է 2021 թվականի նոյեմբերին։ Ինչպես հաղորդել է երկրի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանրապետությունում բենզինի եւ դիզվառելիքի գներն ավելի ցածր են եղել, քան հարեւան Ղրղըզստանում եւ Ռուսաստանում, ինչի պատճառով Ղազախստանի սահմանամերձ շրջաններում գրանցվել են «տարանցիկ տրանսպորտի մեծ հոսքով, ինչպես նաեւ հարեւան սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից վառելաքսանյութերի լվացման դեպքեր»։