Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի բնակչին ձերբակալել են հինդու աստվածների պատկերներով թղթի մեջ փաթաթած հավ վաճառելու համար, դա մեկնաբանվում է որպես վիրավորանք հավատացյալների զգացմունքների հանդեպ, հայտնում է India Today-ը։

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին, երբ տեղի բնակիչները բողոքել են տղամարդու կողմից վաճառվող հավի փաթեթավորումից։ Ոստիկանները եկել են ստուգելու, սակայն նա դանակով հարձակվել է նրանց վրա։

Այժմ հանցագործը ձերբակալված է, եւ նրան սպառնում է պատիժ՝ տարբեր խմբերի միջեւ կրոնական հիմքով ատելություն հրահրելու, ինչպես նաեւ կրոնական զգացմունքները կամ համոզմունքները վիրավորելու նպատակով դիտավորյալ չարամիտ արարքների եւ սպանության փորձի հոդվածներով: