Մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը, «Դիմադրության շարժման» ակցիայի ժամանակ ՍԴ-ի մոտ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից պաշտպանում են ՍԴ-ն՝ ոստիկանական ուժերով, եկել շրջափակել էին այս դատարանը: Այդ օրվանից արդեն ջրբաժան է եղել Սահմանադրության եւ իշխանության միջեւ: Այս իշխանությունը գիտի մի բան՝ ոտնահարի, ձերբակալի Սահմանադրությունը: Իրենք չեն պատկերացնում՝ ինչ է Սահմանադրությունը, չեն էլ ուզում պատկերացնել»,-ասաց Վարդեւանյանը:

Նա հավելեց, որ այս պայմաններում Սահմանադրությունը հնարավոր է պաշտպանել միայն պայքարի միջոցով: