SOCAR-ի առաջին փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռովշան Նաջաֆը հանդիպել է «Ուզբեկնեֆտեգազ» ընկերության խորհրդի նախագահ Մեհրիդին Աբդուլլաեւի հետ։

Այս մասին Ռովշան Նաջաֆը գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է АПА-Экономикс-ը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում SOCAR-ի եւ «Ուզբեկնեֆտեգազ» ԲԲԸ-ի միջեւ համագործակցության ընդլայնման «ճանապարհային քարտեզ» է ստորագրվել։