Միացյալ Նահանգներում ձկնորսը հազվագյուտ կապույտ օմար (խեցգետնու ընտանիքին պատկանող կենդանի. լոբսթեր) է բռնել, գրում է LADBible-ը եւ հավելում, որ այս տեսակն այնքան քիչ է, որ բռնելու հավանականությունը 2 միլիոնից մեկն է:

Որսորդը Փորթլենդից Լարս Յոհան Լարսոնն է, ով, հակառակ օմարի արժեքին, այն կրկին բաց է թողել ջուրը:

«Կապույտ օմարը բռնվել է Փորթլենդի ափերի մոտ, սակայն կրկին բաց է թողնվել՝ հետագայում բազմանալու նպատակով»,- գրել է Լարսոնը սոցիալական ցանցում՝ հրապարակելով օմարի լուսանկարը:

Գիտնականները կարծում են, որ օմարները կապտում են գենետիկ թերության հետեւանքով, որի պատճառով շատ սպիտակուցներ են արտադրում՝ փոխելով գույնը: Կան նաեւ նարնջագույն օմարներ, որոնց որսալու հավանականությունը 10միլիոնից մեկն է: