Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այս շաբաթ Բալիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) արտգործնախարարների հանդիպման շրջանակում, կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Ուանգ Յիին, հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ քննարկվում է չինական ապրանքների մաքսատուրքերը չեղարկելու հարցը, քանի որ կորոնավիրուսի հետեւանքներով եւ համաշխարհային գնաճի պատճառով տնտեսական բախում է տեղի ունենում: Սպիտակ տունը հայտարարել էր, որ վերոնշյալի համար վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն սպասվում է, որ Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ելույթ կունենան առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» արտգործնախարարները կհանդիպեն Ինդոնեզիայի Բալի կղզում հինգշաբթի եւ ուրբաթ օրերին՝ նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Բլինքենն ու Ուանգը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերին Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում: Այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաեւ Ուկրաինայում ընթացող պատերազմին: