Գերմանիայի կառավարությունը, իր իսկ կողմից հաստատված օրենքի նախագծի փոփոխությամբ, հնարավորություն կունենա փրկել կոմունալ ծառայությունները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Գազի շուկայում իրավիճակը լարված է, եւ, ցավոք, չենք կարող բացառել, որ այն կվատթարանա», - ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։

Էներգետիկ անվտանգության մասին օրենքում նոր փոփոխությունները՝ կոմունալ ծառայությունները փրկելու լրացուցիչ գործիքներ կտան կառավարությանը այնպիսի դեպքերի համար երբ դրանք թուլանան, ինչը պայմանավորված է ռուսական գազի ներմուծման կրճատման հետեւանքով առաջացած գնաճով:

Ըստ էկոնոմիկայի նախարարության փոխանցած տվյալների, օրենքի համաձայն՝ կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել ֆինանսական դժվարությունների առջեւ կանգնած էներգետիկ ընկերությունների կայունացման համար եւ դրանով իսկ խուսափել էներգիայի շուկայում կասկադային ազդեցություններից, որոնք կարող են հարվածել սպառողներին։

Օրենքը նախատեսում է նաեւ այլընտրանքային մեխանիզմ՝ գազի գնի բարձրացման ծախսերը բոլոր սպառողների միջեւ հավասարաչափ բաշխելու համար՝ ի լրումն գազի ներմուծման էական խափանումների դեպքում գնի ընդհանուր ճշգրտման դրույթի կիրառման հնարավորության։

«Երկու մեխանիզմներն էլ ենթակա են խիստ պայմանների եւ ներկայումս չեն գործում», - նշել է նախարարությունը:

Վերոնշյալ օրինագիծը պետք է քվեարկվի խորհրդարանի ստորին եւ վերին պալատներում ուրբաթ օրը: