Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 16։00-ից  դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի մի քանի փողոցների գազամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով  հուլիսի 5-ին` ժամը 16։00-ից  դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 41, 42-44, 42-24, Կոմիտասի պողոտայի 49, 49/12, 51, 56/6, 56/7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների  գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ: