Պենտագոնն աշխատում է փչովի օդապարիկների հարցում Չինաստանի եւ Ռուսաստանի մրցակիցներին հաղթելու ծրագրի վրա, գրում է Politico ամսագիրը:

Պենտագոնը կավելացնի 60 հազարից 90 հազար ոտնաչափ բարձր թռչող փչովի օդապարիկները եւ դրանք կարող են օգտագործվել գերձայնային զենքերը վերահսկելու նպատակով:  Այս գաղափարը կարող է գիտաֆանտաստիկ թվալ, սակայն Պենտագոնի բյուջեի փաստաթղթերը ցույց են տալիս, որ տեխնոլոգիան պաշտպանության նախարարության գիտական ​​համայնքից տեղափոխվում է բանակ:

Պենտագոնը շարունակում է ներդրումներ կատարել այս նախագծերում, քանի որ զինվորականներն այդ օդապարիկները կարող են օգտագործել տարբեր առաքելությունների նպատակով: Վերջին երկու տարվա ընթացքում ծախսվել է մոտ 3,8 միլիոն դոլար եւ 2023 թվականի բյուջեով նախատեսվում է եւս 27,1 միլիոն դոլար ծախս:

Օդապարիկները կարող են օգնել հետեւել եւ կանխել Չինաստանի ու Ռուսաստանի կողմից մշակվող հիպերձայնային զենքերի կիրառումը:

Հայտնի է, որ օդապարիկների կիրառման համար անհրաժեշտ է համալրել արբանյակները:

Տարիներ շարունակ ԱՄՆ պաշտպանական համակարգը փորձարկում է բարձր թռչող օդապարիկներ եւ արեւային էներգիայով աշխատող անօդաչու թռչող սարքեր, որոնք կկիրառվեն տվյալներ հավաքելու, ցամաքային զորքերին կապ ապահովելու եւ արբանյակների անսարքությունները վերացնելու համար: