Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային տրամադրվելիք հերթական օգնության մասին:

Այս մասին նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն տեղեկացրել է հեռախոսազրույցի ընթացքում եւ նշել, որ առաջիկա օրերին եւ շաբաթներին Ուկրաինա կմատակարարվեն 10 ինքնագնաց հրետանային կայաններ եւ զինամթերք:

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները «կարող են վերադարձնել Ռուսաստանի կողմից վերջերս գրավված տարածքները»։

Բացի զինամթերքի մատակարարումներից, Ջոնսոնն ու Զելենսկին խոսել են նաեւ հացահատիկի արտահանման կարեւորության մասին եւ Բորիս Ջոնսոնը շեշտել է, որ Մեծ Բրտանիան սերտորեն համագործակցում է  գործընկերների հետ ու պատրաստ է տրամադրել ցանկացած օգնություն, ինչը կարող է: