Տիրանոզավրի ցեղակցի քարացած կմախքը, որը երկրի վրա թափառել է մոտ 76 միլիոն տարի առաջ, վաճառքի կհանվի Նյու Յորքի աճուրդում, հայտարարել է Sotheby's-ը։

Գորգոզավրի կմախքը Sotheby's-ում աճուրդի կհանվի հուլիսի 28-ին։

Գորգոզավրը մսակեր կենդանի է, որն ապրել է ներկայիս արեւմտյան Միացյալ Նահանգների եւ Կանադայի տարածքում, կավճի դարաշրջանի վերջում։

Նմուշը հայտնաբերվել է 2018թ. Հավրից (Մոնտանայի նահանգ) ոչ հեռու գտնվող Ջուդիթ գետի ֆորմացիայում, տեղեկացրել է Sotheby's-ը։ Բարձրությունը 3 մետր է, երկարությունը՝ 6,7 մետր։

Գորգոզավրերի բոլոր հայտնի կմախքները գտնվում են թանգարանային հավաքածուներում, ինչն  այս ցուցանմուշը միակ հասանելին է դարձնում մասնավոր սեփականության համար։

Sotheby's-ի նախնական գինը 5-8 միլիոն դոլար է։