Ավստրալիայի իշխանությունը կրոնական խմբի 12 անդամների մեղադրել է   8-ամյա աղջկա սպանության մեջ։ Երեխան մահացել է իր տանը  հունվարի 7-ին՝ մոտ վեց օր բժշկական օգնությունից զրկվելուց հետո, գրում է  CNN-ը։ 

Գործով սպանության մեջ կասկածվողների ընդհանուր թիվը հասնում է 14 մարդու։ 

Աղջկա ծնողներին՝ 47-ամյա կնոջը եւ 50-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել «սպանության, խոշտանգումների եւ կյանքից զրկելու» մեջ։  

Ոստիկանությունը պնդում է, որ սպանության մեջ բոլոր 12 մեղադրյալները ներկա են եղել աղջկա մահվանը նախորդող ժամանակահատվածում եւ չեն դիմել բժշկական օգնության։