Հունաստանի եւ Բուլղարիայի միջեւ գազատարը կարող է կոմերցիոն շահագործման հանձնվել հուլիսին։

220 միլիոն եվրո արժողությամբ խողովակաշարը Հունաստանի հյուսիսային Կոմոտինի քաղաքից գազ կփոխադրի Բուլղարիայի Ստարա Զագորա եւ կմիանա ադրբեջանական գազ տեղափոխող մեկ այլ խողովակաշարի:

Ելույթ ունենալով Աթենքում կայացած համաժողովում՝ Հունաստանի էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը հայտնել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, եւ ինքը ուրբաթ օրը կմեկնի Կոմոտինի՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մասնակցելու նախագծի բացման արարողությանը։

180 կմ երկարությամբ խողովակաշարը կառուցվել է բուլղարական BEH պետական ​​էներգետիկ ընկերության, հունական DEPA գազային ընկերության եւ իտալական Edison-ի համատեղ ջանքերով։

Դրա հզորությունը 3 մլրդ խմ է, իսկ ապագայում նախատեսվում է հասցնել 5 մլրդ խմ-ի։