Ուգանդայի խորհրդարանում մարդու օրգանների հավաքագրումն ու առեւտուրը կարգավորող օրենք է մտցվել։ Այդպիսով իշխանությունը փորձում է զսպել օրգնանների առեւտրի աճող շուկան, գրում է Reuters-ը։ 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Մերձավոր Արեւելքում տնային գործերի համար վարձված ուգանդացի կանայք երբեմն խաբվում են։ Նրանց բժշկական միջամտությունների են ենթարկվում իրենց կամքին հակառակ։ 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ որոշ հիվանդանոցներ, այդ թվում՝ պետական, նույնպես ներգրավված են եղել անօրինական առեւտրի մեջ։