Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի լույս 29-ի գիշերը ձեռնարկած միջոցառման արդյունքում Արենի բնակավայրում հայտնաբերվեց ու Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է:

Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։