Բելառուսի կառավարությունը վերականգնել է հանրապետությունից ցորենի ալյուրի եւ հնդկաձավարի արտահանման արգելքը։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ արգելքը կգործի երեք ամիս, եւ ներդրվում է ներքին շուկան պաշտպանելու նպատակով։

Երկրից արտահանման արգելքը վերաբերում է փափուկ ցորենից եւ սպելտից ստացված ալյուրին, կեղեւավորված հնդկացորենի հացահատիկին եւ հնդկաձավարին, հնդկացորենից պատրաստի սննդամթերքին։