Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված շփումների մասին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի,  2021 թվականի հունվարի 11-ի եւ  նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների քննարկումը։ Մասնավորապես, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասում տնտեսական,տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։