Չինաստանը ծրագրում է կյանք որոնել այլ մոլորակների վրա։ Չինաստանի գիտությունների ակադեմիան ընտրել է 13 նախագիծ, որոնք կմասնակցեն տիեզերական հետազոտության առաջիկա փուլին՝ 2026-2030 թվականներին։ Նախագծերի նկարագրությունը հրապարակվել է չինական Journal of Space Science ամսագրում։

Ընտրված նախագծերի ցանկը ներառում է գրավիտացիոն ալիքների եւ սեւ խոռոչների ուսումնասիրման ծրագրեր ռենտգենյան աստղադիտակի միջոցով: Բացի այդ, գիտնականներն առաջարկում են լուսնային ուղեծիր դուրս բերել մինի արբանյակներ, ինչպես նաեւ շարունակել մութ նյութերի գոյության ապացույցների որոնումը։