Բաքուն եւ Թեհրանը պայմանավորվել են ավարտել սահմանին «Խուդաֆերին» եւ «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։

«Չորեքշաբթի Բաքվում լայն ձեւաչափով Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք արագացնել սահմանին «Խուդաֆերին» եւ «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների շինարարությունը»,-ասել է Շահբազովը։